
A
A
Մեսրոպ Մովսեսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե լուրջ մարդ լիներ, ես լուրջ պատասխան կտայի։ Այս մարդը այդպես էլ չփոխվեց», – այսպես է արձագանքել «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ռեպլիկին։
Քոչարյանն այսօր իր ասուլիսում, լրագրողի հարցին պատասխանելով, անդրադարձել է հեռուստաընկերության եթերազրկմանը իր նախագահության օրոք` 2002թ. ապրիլի 2-ին։
«Ասացվածք կա` նմաններին ինչքան էլ եփես, ականջները հում են մնում», – նշել է Մովսեսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում սուտը համակարգված ամրապնդվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և դա անհերքելի փաստ է։
«Մինչև 2002 թվականը «Ա1+»-ում աշխատում էր 120 մարդ։ Մեր հեռուստաընկերության լսարանը և դիտողականությունը ամենաբարձրն էր Հայաստանում, և այդ փաստը ուղղակի ստով հերքել հնարավոր չէ», – ընդգծել է նա։
Ըստ Քոչարյանի` Հայաստանի առաջին անկախ հեռուստաընկերությունը զրկվել է հեռարձակման արտոնագրից, քանի որ առաջարկը ընդամենը մի քանի Էջ էր` ձեռագիր գրված ։
« Ինչ վերաբերում է նրա ասած` ձեռագիր գրված նախագծին, ես այդ հիմարությունը չեմ մեկնաբանի։
Բոլորս էլ գիտենք Ռոբերտ Քոչարյանին եւ նրա նշանակած հանձնաժողովին», - ասել է Մովսեսյանը։
Հիշեցնենք,որ 23 տարի առաջ ՀՌԱՀ֊ի` Քոչարյանի նշանակած անդամների ձեռքով հեղինակություն վայելող «Ա1+»֊ը զրկվեց եթերից, իսկ փոխարենը կապուղի ստացավ թղթի վրա գտնվող հեռուստաընկերությունը։