A
A
Կոնֆիդենցիալ է, բայց Ռուբեն Վարդանյանին ԿԽ-ից այցելել են հենց հացադուլի ժամանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքի ձևաչափը չի նախատեսում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ, այս մասին ԿԽՄԿ գրասենյակի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցներին հայտնել է կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով, ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, որի տեսակցությունը տեղի է ունեցել հացադուլի ընթացքում։ Տեսակցության ժամանակ պատվիրակի հետ եղել է նաև բժիշկ, որը, լինելով ԿԽՄԿ պատվիրակության անդամ, չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ և հնարավորություն է ունեցել իրականացնել չեզոք բժշկական զննում։