Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Որ դեպքում Պուտինը կհամաձայնվի դադարեցնել ռազմական գործողությունները (տեսանյութ)

Պուտինը հայտնել է, որ համաձայն է «դադարեցնել ռազմական գործողությունները» առաջարկին։ ՌԴ նախագահի խոսքով՝ այդ հրադադարը պետք է լինի «այնպիսին, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության և կվերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկանում է երաշխիքներ, որ 30-օրյա զինադադարի ընթացքում Ուկրաինան չի իրականացնի մոբիլիզացիա և չի ստանա զինամթերք։ Նա նաև նշել է, որ կարող է հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ և քննարկել հրադադարի գաղափարը։