Բացել լրահոսը Փակել լրահոսը
35d98ab0_0505_11f0_97d3_37df2b293ed1_jpg
A A
Քաղաքականություն

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են սկսվել (լուսանկարներ)

Մարտի 19-ին վաղ առավոտյան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլում սկսվել են բողոքի ցույցեր, գրում է Ermenihaber.am-ը։

 

ԺՀԿ-ի կոչից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի մոտ։ Ցույցն ընթացել է պաստառներով և վանկարկել են «Միայնակ փրկություն չկա՝ կա՛մ բոլորս միասին, կա՛մ մեզանից ոչ մեկը»։ Ցույցերին մասնակցել է կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը և Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն։

Օզելը հայտարարել է, որ դատական հեղաշրջմամբ փորձ է արվում խլել ազգի կամքը։

Ստամբուլի համալսարանի ուսանողները ևս հավաքվել են համալսարանի դիմաց, երթ կազմակերպել և իրենց բողոքը հայտնել Էքրեմ Իմամօղլուի դիպլոմի չեղարկման և կալանավորման դեմ։ Երթից հետո ուսանողների և ոստիկանական  ուժերի միջև բախումներ և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Լուսանկարներից երևում է, որ ոստիկաները կիրառել են արցունքաբեր գազ։

Հաջեթեփե համալսարանի ուսանողները  և Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի  ուսանողները նույնպես մասնակցել են անցկացրել։

Անկարայում ևս անցկացվել են բողոքի ցույցեր, ժողովուրդը հավաքվել է «CHP» կուսակցության շտաբի դիմաց և շարժվել դեպի Արդարադատության նախարարության  շենքի ուղղությամբ։ Բացի Ստամբուլից և Անկարայից բողոքի ցույցեր են անցկացվում նաև Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Էսքիշեհիրում, Ռիզեում, Թունջելիում։