Բացել լրահոսը Փակել լրահոսը
485309457_1031482329005119_1160021498140534653_n
A A
Պաշտոնական

Գյումրիում ալկոհոլ ընդունելուց հետո վեճ է սկսվել հյուրերի միջև, 38-ամյա հյուրը հարվածել է տանտիրոջը

Մարտի 17-ին, երեկոյան ժամը 10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու:
 
Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել են, որ Գյուրիի Կամոյի փողոցում գնտվող մի բնակարանում 52-ամյա տանտերը հուրընկալել է 37 և 38 տարեկան ախուրյանցի երկու տղամարդու: Ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո վեճ է սկսվել հյուրերի միջև, վեճը վերաճել է ծեծկռտուքի, որը փորձել է կանխել տանտերը, սակայն 38-ամյա հյուրը բռունցքի մի քանի հարված էլ հասցրել է նրան:
 
Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց 38-ամյա ախուրյանցին ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, հետո` կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն: