Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Թրամփը հայտարարել է ավտոմեքենաների համար նոր՝ 25 տոկոս մաքսատուրքերի մասին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բոլոր արտասահմանում արտադրված ավտոմեքենաների վրա 25% մաքսատուրքի ներդրման մասին։
Այս միջոցառումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի ապրիլի 2-ից։

Մաքսատուրքերը տարածվելու են թե՛ մարդատար ավտոմեքենաների, թե՛ թեթև բեռնատարների, ինչպես նաև որոշ ավտոմասերի վրա։
Սպասվում է, որ այս որոշումը էական ազդեցություն կունենա համաշխարհային ավտոարդյունաբերության վրա և կարող է հանգեցնել ԱՄՆ սպառողների համար ավտոմեքենաների գների աճի։

Թրամփի հայտարարությունն արդեն մտահոգություն է առաջացրել մի շարք երկրներում, այդ թվում՝ Կանադայում, Եվրամիությունում և Ճապոնիայում, որոնք դիտարկում են հնարավոր պատասխան քայլեր։