Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չէի մտածում՝ կարդարացվեմ, բայց չեմ փոշմանում. Փաշինյանին կասեի՝ թող գնա, մեղավոր ես.Ալբերտ Առստամյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, արդարացման վճիռ է կայացրել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատամբ։

Համաձայն դատարանի՝ Ալբերտ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։

Արցախցի պապիկը մեղադրվում էր 2024թ․ օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ։

Ալբերտ Առստամյանը իրեն մեղավոր չէր համարում՝ իր արարքը ներկայացնելով որպես քաղաքական դժգոհության արտահայտում։