Բացել լրահոսը Փակել լրահոսը
491408006_681185227756077_2563609025546610657_n
A A
Հասարակություն

Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը

Վիտալի Լեոնովիչի թողած ժառանգությունը շարունակելու է ապրել անտառի, աճող ծառերի, նրա տնկած բուսատեսակների մեջ։
 Կյանքից հեռացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
 
«Խոր ցավով տեղեկացա Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչի մահվան մասին։ Ցավակցում եմ Վիտալի Լեոնովիչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան։ Սա մեծ կորուստ է բնապահպանական համայնքի համար։ Վիտալի Լեոնովիչը համեստությամբ ու անկոտրում նվիրումով տարիներ շարունակ կերտում էր մի աշխարհ, որտեղ բնությունն ու մարդը կարող են ապրել ներդաշնակության մեջ»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ Վիտալի Լեոնովիչի թողած ժառանգությունը շարունակելու է ապրել անտառի, աճող ծառերի, նրա տնկած բուսատեսակների մեջ։
 
Վիտալի Լեոնովիչը հայտնի բուսաբան Էդմոնդ Լեոնովիչի որդին է. սկզբում հայրն է ղեկավարել Ստեփանավանի դենդրոպարկը։ Ծնվելով լեհ կոմս Ստեցևիչ-Լեոնովիչի ընտանիքում և մանկությունն ու երիտասարդությունն անցկացնելով Վրաստանում` Էդմոնդ Լեոնովիչն ավարտել է Թբիլիսիի գյուղատնտեսական ինստիտուտն ու գործուղվել Հայաստան։ 1932 թվականին հաստատվել է Ստեփանավանում և ամբողջ կյանքն աշխատել դենդրոպարկում։ Մահից հետո էլ նրան հուղարկավորել են դենդրոպարկի տարածքում։ Նրա կիսատ թողած աշխատանքը շարունակել է որդին` Վիտալի Լեոնովիչը։