Բացել լրահոսը Փակել լրահոսը
b2949a38-0220-4597-a645-54caa0758aee_w1597_n_r1_s_s
A A
Քաղաքականություն

Լոնդոնում նախատեսված բարձր մակարդակի խաղաղ բանակցությունները չեղարկվել են

ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նպատակով նախատեսված հանդիպումը Լոնդոնում չեղարկվել է։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մեկնի Լոնդոն՝ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։

Քննարկումները կշարունակվեն երկրորդ մակարդակով։ ԱՄՆ-ն հանդիպմանը կներկայացնի նախագահի մեկ այլ բանագնաց՝ գեներալ Քիթ Քելլոգին։

Axios-ի տվյալներով՝ բանակցությունները տապալվել են Ուկրաինայի՝ վերջին պահին հրադադարի առաջարկի պատճառով, որն չի համընկել ամերիկյան կողմի՝ Փարիզում ներկայացված առաջարկի բովանդակության հետ։ Ըստ վերջինի՝ Ուկրաինան պետք է ճանաչի գրավված տարածքները որպես Ռուսաստանի մաս՝ Ղրիմը՝ դե յուրե, իսկ մնացածը՝ դե ֆակտո։

Financial Times-ի տեղեկություններով՝ Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ պահպանելով ներկայիս դիրքերը, առանց շարունակելու առաջխաղացումը Ուկրաինայում։