Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

Ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց Ադրբեջանն է. Պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք. Դավիթ Բաբայանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության:

«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ:
 

Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան:

 

Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք:

Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ:

Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ:

Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։