A
A
Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։
«Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքում մեր հոգևորականների և մեր զավակների հետ աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը»,- ասաց նա։