Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Դանիելյան
A A
Քաղաքականություն

Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Արմեն Դանիելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Արմեն Դանիելյանն ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին։