Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս վայնասունները միայն ուժեղացնում են Քոչարյանի իդրքերը․ Աղվան Վարդանյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Աղվան Վարդանյան․ Իմպիչմենտի իրական գործընթացը հնարավոր կլինի միայն քաղաքական ճշմարիտ ճնշման պայմաններում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել է, որ այսօրվա Հայաստանում վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու իրական պայմաններ չկան։ Նրա խոսքով՝ նման քայլը պետք է սկսվի միայն այն դեպքում, երբ երկրում կա իրական երկիշխանություն, և գործող իշխանությունն այլևս չի վերահսկում իրավիճակը։

Վարդանյանը արձագանքել է ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման կողմից 107 պատգամավորներին ուղարկված նամակների նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ այն չունի բավարար քաղաքական հենք։ Նա նաև քննադատությամբ անդրադարձել է նախաձեռնության հեղինակներ Էդգար Ղազարյանին և Նարեկ Մալյանին՝ վերջիններիս մեղադրելով ընդդիմության ներքին պառակտում առաջացնելու մեջ։

Ըստ Վարդանյանի՝ Հայաստանում այսօր գոյություն ունի մեկ մարդու և մեկ ուժի բացարձակ իշխանություն, և այս պայմաններում փոփոխության հասնելու համար անհրաժեշտ է շատ ավելի լայն շարժում ու ճնշում։ Նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է միանալ իմփիչմենտի գործընթացին, սակայն ոչ շտապողական և ապարդյուն նախաձեռնությունների տեսքով։