A
A
Սայաթ-Նովան` միաժամանակ հայերեն ու վրացերեն
Վրաստանի Խորհրդարանի Իլ. Ճավճավաձեի անվան Ազգային գրադարանում կայացել է թբիլիսցի ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարի (Գիգուշ Շահնազար) նոր գրքի շնորհանդեսը:
Գիրքը ընդգրկում է Սայաթ-Նովայի հայերեն բանաստեղծություններն ու դրանց վրացերեն թարգմանությունը:
Այն լույս է տեսել Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի աջակցությամբ:
Գիրքը խմբագրել է Գայանե Բոստանջյանը, դիզայնը և համակարգչային ձևավորումը Գոգա Դավթյանինն են: