Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասական համերգ՝Հյուսիսային պողոտայում

Մշակույթ
6cb06c12d198b31a7c08c751eaeea6df


Երեկ երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հյուսիսային պողոտայում բացօթյա համերգ էր կազմակերպել:« Նպատակն է ինտեգրել մարդկանց, հասկացնել,որ դասական երաժշտությունը նույնպես հաճելի է և կարող է լինել մասսայական»,- մինչ համերգի սկսվելը հայտարարեց երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

60-ից ավելի երաժիշտ ունեցող երիտասարդական նվագախմբից համերգին մասնակցում էր, գեղարվեստական ղեկավարի բառերով, նվագախմբի շարժիչ ուժը` Աննա Անդրեասովան (առաջին ջութակ), Ստեփան Խալաթյանը (երկրորդ ջութակ), Ռոզա Հայրապետյանը (ալտ), Գառնիկ Ենգիբարյանը (թավջութակ) և Վահագն Մարգարյանը (դաշնակահար): Համերգի ընթացքում հնչեցին Պիացոլլայի, Բրեգովիչի, Շտրաուսի ստեղծագործությունները։ «Ուրախալի է, որ այսքան մարդ եկել է դասական երաժշտություն լսելու: Այս փաստը ոգևորիչ է»,- ասաց ջութակահարուհի Աննա Անդրեասովան:

Նվագախումբը վաղը կմեկնի Օդեսա՝ մասնակցելու երաժշտական փառատոնի ` մինչ այդ խոստանալով,որ նմանօրինակ բացօթյա համերգները շարունակական կլինեն։