Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նարեկացին» կորցնում ենք (տեսանյութ)

Մշակույթ
5fc25029f0ed0fa93ea40bca06d2482a

«Նարեկացի» արվեստի միության 7-ամյա գործունեությանը նվիրված մամլո ասուլիսը վերածվեց մշակութային այսօրյա խեղաթյուրված արժեքների ու միության դատական խնդիրների քննարկման։

«Երկրորդ նման մշակութային հաստատությունը չունենք, և բոլորս զինվոր պիտի դառնանք ու պաշտպանենք այն, թե չէ այսօր «Նարեկացին» կկորցնենք, վաղն էլ հայրենիքը տանուլ կտանք»,- ասաց ասուլիսին ներկա կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ կալանք է դրվել Նարեկ Հարությունյանին պատկանող անշարժ գույքի վրա և հարուցվել է քրեական գործ` հարկը չվճարելու պատճառաբանությամբ:

« Կան չար ուժեր, որոնք իմ ուղղությամբ քայլեր են անում, և մեր առաքելությունը տուժում է:Հափշտակելու ախորժակ կա, որն ընդառաջվում է պատվերով և ներքին կարգով»,-ասել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: