A
A
Նվագախումբը ելույթ է ունեցել Օդեսայում
Օդեսայում կայացել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղեցիկ երաժշտական համերգը: Ներկա էին դասական երաժշտություն գնահատողներն ու Օդեսայի հայկական համայնքի ներկայացուցիչները։
Առաջին անգամ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ է ունեցել հարուստ պատմություն ունեցող քաղաքի պատմական դահլիճում:
Նվագախմբի հետ համատեղ ելույթ են ունեցել դաշնակահարներ Ջուլիա Զիլբերկվիտը (ԱՄՆ) և վաստակավոր արտիստ Ալեքսանդր Բոտվինովը (Ուկրաինա):
Ծրագրում հնչեցին Սեզար Ֆռանկի, Կլոդ Դեբյուսիի, Պյոտր Չայկովսկու և Արամ Խաչատուրյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
Այս մասին հայտնում է հաղորդում են նվագախմբի մամլո ծառայությունից: