Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գերդաստան ստվերաց»

Մշակույթ
e8486e23ec37aaf6fed2e298ed9f51ba

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կայացավ այսօր, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:

Շնորհանդեսին ներկա էր Հովհաննիսյանների ընտանիքը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև հեղինակի ընկերներն ու մտերիմները:

«Ես մեր ընտանիքի օրինակով փորձել եմ ցույց տալ մեր երկրի պատմությունը: Չեմ սիրում խոսել իմ մասին, պարզապես կկարդաք գիրքը»,-ասաց Կարին Հովհաննիսյանը:

Գրիրքը անգլերենից թարգմանել է Սամվել Մկրտչյանը, որը երիտասարդ ստեղծագործողին գնահատեց որ մեր օրերի Հեմինգուեյ:

Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Օրրան» բարեգործական կազմակերպությանը: Վաղը այն արդեն կլինի գրախանութներում: