Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե թատրոնը շենք չունի, ապագա էլ չունի» (տեսանյութ)

Մշակույթ
7970c874d098f74897d0d73cb2e353e8

Համազգայինը պետական թատրոն է, մինչդեռ կենվորի կարգավիճակում է գտնվում ու թատերախմբին ամեն րոպե կարող են «դուրս անել» Թատերական ինստիտուտի շենքից:

«Ա1+»-ի հարցին, թե արդյոք այս խնդիրը ի հայտ եկավ նոր ռեկտորի պաշտոնավարման օրոք, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը պատասխանեց «բացեիբաց՝ իհարկե ոչ, սակայն վտանգը կա...» ։

«Մշակութային օջախը ողորմության կարիք չունի: Մշակութային օջախն ունի առողջ համագործակցության ու պետական հոգածության կարիք:

Թե նախկին և թե այսօրյա իշխանության մեջ մարդիկ կան, որոնք չեն հասկանում, թե թատրոնն ինչ մեծ դեր կարող է խաղալ հասարակությունը ձևավորելու, պետականությունը կառուցելու, պետականության հիմքերը ամրացնելու գործում: Առանց մշակույթի պետություն չի ստեղծվի, առանց թատրոնի հասարակություն չի ձևավորվի»,- ասաց Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը թատրոնի 20-ամյա հոբելյանի առիթով հրավիրած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ի դեպ, 20-րդ թատերաշրջանը նրանք կսկսեն Վիգեն Ստեփանյանի «Սեյլ» ներկայացման պրեմիերայով:

Հոկտեմբերի 1-ին հանդիսատեսին կներկայացվի ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի նոր բեմադրությունը` Կլոդ Մանյեի «Բլեզը»:

Հոկտեմբերի 1-ից կգործի նաև թատրոնի կայքը:

«Գրանդ Քենդի» ընկերությունն էլ կհովանավորի հայ դասականներից որեէ պիես Սոս Սարգսյանի բեմադրությամբ: