Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթարր_4
A A
Պաշտոնական

ՃՏՊ Տանձավեր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 08։10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն Աղվանիի հենակետի շրջայց իրականացնող փրկարարներից տեղեկություն է ստացվել, որ Տանձավեր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Պարզվել է, որ Տանձավեր գյուղի սկզբնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ կա երկու տուժած։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։