A
A
Լոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 36-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում:
36-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
36-ամյա տղամարդու տնօրինած՝ Երևանյան փողոցի հասցեներից մեկում գտնվող սննդի կետում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են երկու ողորկափող հրացան, 3 ատրճանակ, տարբեր զենքերի և տարբեր տրամաչափի 56 փամփուշտ, զրահաբաճկոններ և ինքնաձիգի փամփշտատուփ։
Կատարվում է նախաքննություն: