Օպերատորական դասընթացներ «Ա1+»-ում
Աջակցիր «Ա1+»-ինՈւզո՞ւմ եք դառնալ օպերատոր․․․
«Ա1+» հեռուստաընկերության՝ 1996 թ-ից գործող «Հեռուստատեսության Բարձրագույն դասընթացներ» ծրագիրը հայտարարում է ընդունելություն «Օպերատորություն» մասնագիտության գծով։
Կուրսերում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները։ Դասընթացները հնարավորություն են տալիս ուսանողներին ստանալ տեսական ու գործնական գիտելիքներ, դրանք կիրառել արդեն իսկ ուսումնառության ընթացքում և հեշտությամբ գտնել աշխատանք ոլորտում։
Դիմել կարող է դիմել ցանկացած ոք՝ միջնակարգ/ բարձրագույն կրթությամբ։
Տարիքային սահմանափակում չկա։
Դասընթացների տևողությունը` 3 ամիս։
Դասընթացի ավարտին տրամադրվում է եռալեզու, միջազգային նմուշի դիպլոմ։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055551274 հեռախոսահամարով։
Հայտերն ընդունվում ս․թ․ հունվարի 16-ից մինչեւ փետրվարի 16-ը։