Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-01-17 133216
A A
Պաշտոնական

Կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։

Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։ Ի պատասխան Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է նախ 40, այնուհետև 150 հազար դրամ կաշառք։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։