Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Հասարակություն

Կառավարությունը առաջարկում է բարձրացնել ՍԴ դատավորների աշխատավարձը

 Կառավարությունը մտադիր է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը:

Նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի վաղվա օրակարգում: Ըստ նախագծի՝ նման համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնել դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը եւ ամրապնդել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունն ու գործառնական արդյունավետությունը։

Ակնկալվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին  օրենքով սահմանված կարգով կվճարվի նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար կտրամադրվի 20 տոկոսի չափով պաշտոնավարման երկրորդ տարում, երրորդ տարում 35 տոկոսի չափով, իսկ չորրորդ տարվանից սկսած յուրաքնաչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն իր գործունեությամբ ենթարկվում է միայն Սահմանադրությանը եւ միակ իրավասու ատյանն է, որն ի զորու է անվավեր ճանաչել օրենսդրի ընդունած իրավական ակտը։