A
A
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 1-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վերոնշյալ ճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։