Բացել լրահոսը Փակել լրահոսը
626761222_1213394537549806_2313129225223735153_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
 
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար ու ընդգծել, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից: Ա.Գրիգորյանը Մ.Ռիտերին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
 
Առաքելության ղեկավարը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ցուցաբերված աջակցության և համագործակցային հարաբերությունների համար:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: