Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հասկանո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, երբ ձեր տարածքը 99 տարով տալիս եք ուրիշին․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Այսօր կա գլխավոր հարց՝ դուք կո՞ղմ եք, որ այս քաղաքական գիծը շարունակվի։ Եթե դեմ եք, ուրեմն առաջին հարցն այնն է, թե դուք ինչպես եք հաղթում միասնաբար։ Եթե մենք կարողանանք ժողովրդին ներկայացնել ապագա կառավարության կազմ, որն իր վրա պատասխանատվություն է վերցնում, ապա դա շատ լավ կլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր ուժերի հնարավորություններին։

Նա հիշեցրեց 1996թ․ նախագահական ընտրությունների օրինակը, երբ ընդդիմությունը պայքարում էր արդյունքների դեմ՝ պնդելով, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում չի հաղթել։ Արամ Սարգսյանի ներկայացմամբ այդ ժամանակ ընդդիմադիր ուժերը կարողացան բողոքի մեծ ալիք բարձրացնել, քանի որ միասնական էին։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին ընդդիմության մասնակցության ձևաչափին, ապա Դեմկուսի նախագահը համոզված է, որ կոալիցիա անպայման լինելու է, քանի որ դժվար թե որևէ կուսակցություն կամ դաշինք կարողանա բացարձակ հաղթանակ տանել։ Լինի դա իշխանությունը, թե ընդդիմությունը։ Իսկ եթե ընդդիմադիր ուժերը կարողանան խորհրդարան անցնել և հետընտրական կոալիցիա ձևավորել, ապա չբացառեց, որ կարճ ժամանակ անց կարող է արտահերթ ընտրություններ լինեն։

«Կոալիցիան ձևավորվում է միայն այն դեպքում, երբ այդ պահի գլխավոր հարցերի շուրջ միասնություն է ձևավորվում։ Երկրորդը՝ այս ընտրություններից հետո երբ իշխանությունը փոխվի, և եթե չլինի ամուր կոալիցիա, որն ամբողջական ծրագիր իրականացնի, անխուսափելի կլինեն նոր խորհրդարանական ընտրությունները։ Կլինի ժամանակավոր կառավարություն կամ այլ բան, և մի երկու տարի հետո՝ արտահերթ ընտրություններ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։