Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ծառուկյան
A A
Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանը կասեցրել է Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործը

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն  քաղաքացիական դատարանը որոշել է Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների  գործի վարույթը կասեցնել մինչև պատասխանող Կոլիկ (Կոլյա ) Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցի լուծումը։

Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը, մահացել է  նախորդ տարվա   հոկտեմբերի 19-ին՝ 96 տարեկան հասակում:

Գագիկ Ծառուկյանը եւ  11 այլ անձինք ՝ այդ թվում ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, կինը, տղաները անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, եւ  վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։

 Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը գտել է, որ ամբողջ հայցի փաստական հիմքերը փոխկապված են, դրանք հնարավոր չէ առանձնացնել՝ ըստ պատասխանողներից յուրաքանչյուրի դեմ ներկայացված պահանջների: