Բացել լրահոսը Փակել լրահոսը
50ab1464-0b3d-4e75-84f9-74fc75a14297 (1)
A A
Պաշտոնական

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Փետրվարի 6-ին, ժամը 08։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության Հրապարակ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Honda» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները․ «Honda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Փրկարարները «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։