Երևանում սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակյաին կանխատեսումները։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`
Փետրվարի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
