Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-09_16-21-17
A A
Պաշտոնական

Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։
 
Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Գավառի և Վարդենիսի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
 
Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։
 
Ապարանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։