Բացել լրահոսը Փակել լրահոսը
633232907_903456882374479_368315727571951513_n
A A
Պաշտոնական

Վաղարշակ Հարությունյանին առաջարկում են դառնալ վարչապետի թեկնածու

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի գրառումը․

Այսօր հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար,ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ:
 
Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները և ստեղծված իրավիճակը,այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր
մասնակցության ձևաչափերը:
 
Շատ քաղաքական հարցերում ունենալով միևնույն մոտեցումները առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին և հաշվի առնելով պրն.Հարությունյանի մեծ փորձը նաև առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին: