A
A
Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները. Նարեկ Կարապետյան
Աջակցիր «Ա1+»-ին8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս , հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հզոր Հայաստան» կուսակցության հիմնադիրներից Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։
Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ:
Փաշինյան, մենք կիմանանք, որ դու ազնիվ ես այն դեպքում, երբ վերադարձնես միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե:
Սամվել Կարապետյանը տնտեսությունը կուժեղացնի, միշտ հոգ կտանի թոշակառուների համար, ոչ թե Փաշինյանի նման մենակ ընտրություններից առաջ` սեփական աթոռը պահելու համար»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1–ից կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով։