A
A
«Կատարյալ սուտ է»․ Արայիկ Հարությունյանը՝ դուռը փակած քաղաքացուն «նեղելու» մասին լուրերի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արտաշատում տեղի ունեցած միջադեպին, երբ մի քաղաքացի փակել է իր խանութի դուռը՝ թույլ չտալով վարչապետին մուտք գործել ներս։
«Ուզում եմ երկու բառ գրել այսօրվա միջադեպի մասին: Արտաշատում մի քաղաքացի դուռը փակեց վարչապետի առաջ՝ թույլ չտալով նրան մուտք գործել իր խանութ: Նա հարյուրավոր մեր քաղաքացիներից մեկն էր, որը գնաց այդ քայլին: Մյուսները վարչապետին ու մեր թիմին շատ ջերմ ընդունեցին:
«Ուզում եմ երկու բառ գրել այսօրվա միջադեպի մասին: Արտաշատում մի քաղաքացի դուռը փակեց վարչապետի առաջ՝ թույլ չտալով նրան մուտք գործել իր խանութ: Նա հարյուրավոր մեր քաղաքացիներից մեկն էր, որը գնաց այդ քայլին: Մյուսները վարչապետին ու մեր թիմին շատ ջերմ ընդունեցին:
Մահվան և սգի գործակալները, որոնք առավոտյան մեզ ուզում էին ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ, երեկոյան նոր թեմա գտան՝ հերոսացնելով դուռը փակողին:
Նրանք անգամ չեն հասկանում, որ այս թեման տարածելով մեր քաղաքացիներին ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար է Փաշինյանը, որ այսպիսի ազատություն է բերել իր քաղաքացուն: Իրենց այս արշավի արդյունքում նրանք հասկացան, որ իրականում ՔՊ առաջնորդի՝ մեր վարչապետի գովքն են անում, և անցան այլ տակտիկայի:
Սգո և մահվան կարկառուն գործակալ, արդարադատության չստացված նախկին փոխնախարարը տարածեց, թե դուռը փակողին «նեղում են», ինչը կատարյալ սուտ է: Ինչու՞ են նրանք այս քայլին դիմում. պարզապես փորձում են իրենց նախկին ռեժիմի հետ հավասարության նշան դնել: Ու սա անում է մի մարդ, ում պաշտոնավարման ժամանակ կար Լիսկա ու Նեմեց Ռուբո, ում անուններն այն ժամանակ լսելով երևի պամպերսը լցնում էր ու մտնում սեղանի տակ: Սենց առյուծ կտրող էիր, էն ժամանակ դրանց բռնությունները կանխեիր:
2026-ին հունիսի 7-ին ձեր վերջնական ֆիասկոն կլինի, որովհետև մեր քաղաքացին չի ցանկանում ունենալ Լիսկաներ ու Նեմեց Ռուբոներ ու պամպերսավոր արդարադատության փոխնախարարներ:
Քաղաքացուն ազատություն տալն իշխանավորի առաքինությունն է, ուժեղության նշան է, այլ ոչ թե թուլության: Իրավունք հարգելն է ՈՒԺԵՂ լիդերի հատկանիշը, ոչ թե տփելը, սպանելը ու սեղանի տակ պախկվելը»,- գրել է Հարությունյանը: