Բացել լրահոսը Փակել լրահոսը
030126cfd89db6698a4660a250886b0c0f6faa
A A
Հասարակություն

Իրանի նոր Գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին ասել է, որ երկիրը «սկսել է սահմանադրական գործընթաց, և այսօր ստեղծվել է Անցումային խորհուրդ, որը կաշխատի գործերի կառավարման ուղղությամբ», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ 

Խորհուրդը կազմված է նախագահից, դատական համակարգի ղեկավարից և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբաններից մեկից։

Այս երեք մարդուց բաղկացած խումբը կղեկավարի երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Իսկ հետո տեղի կունենա Փորձագետների ժողովի կողմից նոր առաջնորդի ընտրությունը, որը, թերևս, կարճ ժամանակ կպահանջի, գուցե մեկ կամ երկու օրից նրանք երկրի նոր առաջնորդ կընտրեն, ասել է նա։

«Դուք կարող եք ականատեսը լինել Գերագույն առաջնորդի ընտրության մեկ օրից կամ երկու»,- ասել է նա։

Արտգործնախարարն ընդգծել է՝ Իրանը որևէ սահմանափակում չունի ինքն իրեն պաշտպանելու հարցում: