Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Հասարակություն

Այս շաբաթ կկնքվի պայմանագիր՝ մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը: Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։ Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր։

Իսկ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը նախապատրաստվելուն  զուգահեռ՝ քննարկվում է նաև 48 նոր վագոն ձեռք բերելու, դեպոն ու մի շարք այլ ենթակառուցվածքներ արդիականացնելու ծրագիրը:

Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։