Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ազգային Ժողովի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Խորհրդարանը մարտի 5-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները շնորհավորել են ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

Նիստում օրենսդիրները շարունակել են ելույթ ունենալ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդման վերաբերյալ:

Պատգամավորները խոսել են նախընտրական շրջանում ընթացող գործընթացների մասին: Անդրադարձ է կատարվել նախկին իշխանությունների կառավարման տարիներին տեղի ունեցած կոռուպցիոն երեւույթների բացահայտմանը: Իշխող ուժը ներկայացնող պատգամավորները հավաստիացրել են, որ իշխանությունը պայքար է մղում համակարգային կոռուպցիայի դեմ:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ իրենց հերթին մեղադրել են իշխող ուժին կոռուպցիոն դրսեւորումների մեջ:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նրանք անդրադարձել են ելույթներում իրենց քաղաքական ուժերի նկատմամբ հնչած մեղադրանքներին, ներկայացրել հակափաստարկներ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն պայքարում խնդիրների վերհանմանն ուղղված ու հանրային մտահոգություններ արտահայտող ելույթների համար: «Ձեր առաջարկներն ու մտահոգությունները կարեւոր ներդրում են հակակոռուպցիոն պայքարում մեր աշխատանքի արդյունավետության բարձրացման համար»,- ընդգծել է զեկուցողը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: