Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Պաշտոնական

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի կնքի մինչև «անվերապահ կապիտուլյացիա»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ համաձայնություն չի լինելու, եթե Թեհրանը չընդունի «անվերապահ կապիտուլյացիա»։ Հայտարարությունը նա հրապարակել է իր Truth Social հարթակում։

Թրամփը նշել է, որ Իրանի հետ հնարավոր միակ լուծումն «անպայման հանձնվելն» է։ Նրա խոսքով՝ եթե Իրանն ընդունի պարտությունը և երկրում ձևավորվի «ընդունելի ղեկավարություն», ապա ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարող են աջակցել երկրի վերականգնմանն ու տնտեսական զարգացմանը։

Նա իր գրառման մեջ օգտագործել է նաև «Make Iran Great Again (MIGA)» արտահայտությունը, որը հիշեցնում է նրա հայտնի քաղաքական կարգախոսը՝ «Make America Great Again»։