Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Ծառուկյանի 500 տրակտորն ու Գալուստ Սահակյանի միլիոնը․ ընտրական Զուգահեռներ (տեսանյութ)

2012-ի մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան է մտնում 5 քաղաքական
կուսակցություն և մեկ դաշինք: ԿԸՀ նախագահը գոհ է ընտրությունների խաղաղ ընթացքից, նույնիսկ կատակում է
 
-Այս պահի դրությամբ բողոքները եղել են 3, դիմում բողոքներից մեկը
ներկայացվել է Գալուստ Սահակյանի կողմից:
 
ԵԱՀԿ դիտորդական խումբը ընտրությունները մեկ քայլ առաջ են գնահատում նախորդներից, սակայն խմբի ղեկավարն շատ
կոշտ է արտահայտվում ԲՀԿ առաջնորդի բաժանած ընտրակաշառքի մասին:
 
-Եթե մի քաղաքական կազմակերպության ղեկավարը 500 հատ տրակտոր է
բաժանում, դա չի կարող չազդել ընտրությունների արդյունքների վրա:
 
Ընտրությունների արդյունքները հիասթափեցրել են ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին,
Հանրապետականի նման հաղթանակը նրան զայրացրել է։
 
-Ո՞ւմ նկատմամբ են հաղթանակ տանում՝ մեր նկատմամբ, Դաշնակցության
նկատմամբ, Բարգավաճի նկատմամբ: Ընդդիմադիր մյուս կուսակցությունների նկատմամբ: Ոչ: Այդ հաղթանակը նրանք
տանում են ողջ ժողովրդի նկատմամբ:
 
Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է Սահմանադրական դատարան՝ արդյունքները չեղյալ համարելու համար: Հանրահավաքի
ժամանակ Հրանտ Բագրատյանը կանխատեսում է, թե ինչ է սպասվում Սերժ Սարգսյանին
 
Ընտրական օրացույց. 2 օր անց-0:05:34-Ես ձեզ խոսք եմ տալիս, որ մի քանի մարդը հերիք են ըլնելու, որ Սերժ
Սարգսյանը ծնկաչոք խնդրի իրա հետ մեղմ վարվելու համար:
 
Երևան-Էջմիածին ավտոմայրուղու հատվածներից մեկում՝ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանին պատկանող
«Զվարթնոց» խաղատան դիմաց, մի քանի կին սպասում է նրան։ Թեկնածուն քվեի դիմաց գումար էր խոստացել
Ընտրական օրացույց. 3 օր անց-0:03:29-Մեր աշխատանքի դիմաց փող են, չէ՞, տալիս, բոլոր շտաբները տալիս են: Մեր
աշխատավարձն ա, ասեց ընտրությունից հետո կտամ:
 
Հետընտրական ամենաքննարկվող թեման ընտրակաշառքն է, որում, ըստ ընդդիմադիրների, ներքաշված է գրեթե ամբողջ
ժողովուրդը
 
-Հանրապետական կուսակցությունը Հայաստանը գնեց:
 
Հանրապետական Գալուստ Սահակյանը պատասխանում է հարցին, թե քանի՞ միլիոն դոլար են բաժանել ընտրողներին իր
կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը
 
-Քանի միլիոն դոլա՞ր: Քանի միլիոն դոլար: Էդքան ժողովուրդ չունենք, որ քանի
միլիոն դոլար ըլնի:
 
Ընտրություններից ընդամենը չորս օր անց ի հայտ են գալիս առաջին դժգոհ քաղաքացիները։ Այս մարդիկ բացահայտորեն
խոստովանում են՝ ձայնը տվել են ՀՀԿ-ին այն ակնկալիքով, որ իրենց բնակարաններ կհատկացնեն։
 
-Ընտրությունների դեմ կանչեցին, քաղաքապետարան տարան, ի՞նչ ես ուզում,
ո՞նց ես ուզում, ընտրությունները պրծավ՝ ոչ ձեն կա, ոչ ձուն կա:
 
ՀԱԿ-ն ասում է՝ ՀՀԿ-ն իրենից գողացել է 43 մանդատ, որը հետ բերելու համար դիմել է Սահմանադրական դատարան:
Բայց ՍԴ-ին չեն ճնշի փողոցային պայքարով
 
-Սահմանադրական դատարանի որոշման վրա մենք մտադիր ենք ազդել մեր
փաստարկների ուժով:
 
Ընտրությունների արդյունքներից խորապես հիասթափված է Տիգրան Կարապետյանը, նա պարտվել է նույնիսկ այն գյուղում,
որի բնակիչներին ինքը հեռուստացույց ու այլ նվերներ է բաժանել
 
-Էդ 33 արծաթը գործել ա ամեն տեղ, իմ կողքով անցնում էին մարդիկ, գնում էին
ընտրատեղամաս, ինձ ասում էին ձենը քեզ եմ տալու, ու գնում էին էնտեղ պղծում էին:
 
Պատգամավոր չդարձած Պարույր Հայրիկյանը մտադիր է հաջորդ տարի առաջադրվել նախագահի ընտրություններում:
Վստահ է, որ իր միակ մրցակիցը նախագահ Սերժ Սարգսյանն է
 
-Եթե նախագահ չի ընտրվում Սերժ Սարգսյանը, ապա նախագահ ընտրվելու եմ ես:
 
Սահմանադրական դատարանը մերժում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը։ Մանդատից
հրաժարվողներ չկան։ Ազգային Ժողովի նախագահ է ընտրվում Հովիկ Աբրահամյանը: