A
A
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երթ է անցկացվելու
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 4-ին` ժամը 19։30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած կանթեղներով երթը՝ «Հարության Ավետիս» խորագրով:
Երթն իրականացվում է թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունը, ապա Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ՝ Ս. Հարության ավետիսը փոխանցելով մարդկանց։
Քարե գորգի վրա կանթեղներով խաչ կձևավորվի՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին