Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ձեր 90 տոկոսը 2026թ․ ընտրություններին քվեարկելու են մեր օգտին․ Փաշինյանը լրագրողներին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր և ընտանիքի անդամների նկատմամբ սոցիալական մեդիայում իրականացվող բուլինգը անտեսվում է լրագրողների կողմից։

Նրա խոսքով՝ հանրային որոշ շրջանակներ կանխակալ մոտեցում են ցուցաբերում, ինչի արդյունքում չեն արձագանքում նման դրսևորումներին։

Անդրադառնալով առաջիկա քաղաքական զարգացումներին՝ Փաշինյանը համոզմունք է հայտնում, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիների մեծամասնությունը կքվեարկի գործող իշխանության օգտին։ Նա դա բացատրում է այն հանգամանքով, որ, իր ձևակերպմամբ, մարդիկ գիտակցում են հնարավոր հետևանքները այլ ուժերի իշխանության պարագայում։

Վարչապետը նաև նշում է, որ հակառակ պայմաններում օրինակ՝ լրագրողները կարող են կանգնել գործունեության սահմանափակման կամ այլ խնդիրների առաջ՝ ընդգծելով խոսքի ազատության օգտագործման պատասխանատվության հարցը։

 
Մանրամասները՝  տեսանյութում