Ընդդիմության համար բարդ ժամանակները սկսվեցին. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հավաքում է քվեների 70,43 տոկոսը: Նրանից բացի խորհրդարան են մտնում «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»
-Դուք ձեր քվեարկությամբ ապացուցեցիք, որ Հանրապետականը եղել է, կա ու կլինի):
Միջազգային բոլոր դիտորդները հայտարարում են՝ ընտրություններն անցան հանգիստ և խաղաղ պայմաններում: Տեղական դիտորդները լրացնում են՝ բացառիկ ընտրություններ էին
-Քվեատուփերի լցոնումներ դրանք չենք արձանագրել, ոստիկանության համակարգված անգործություն չենք արձանագրել:
Քաղաքական բոլորն ուժերն ընդունում են ընտրությունների արդյունքները: «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սա ժողովրդի և ժողովրդավարության հաղթանակն էր
-Շնորհավորում եմ մեզ բոլորիս:
Նիկոլ Փաշինյանին անձամբ շնորհավորում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:
-Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունն արտահայտեց Ձեր նկատմամբ:
Նոր խորհրդարանում կլինի 132 պատգամավոր: Հարցերի հարցն է, թե ով կլինի Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող ուժը Ազգային Ժողովում
-Հակակշռելու տեսանկյունից ավելի ակտիվ դերակատարում կունենա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը):
Ընտրությունների հաջորդ օրվանից Լուսավոր Հայաստանը ԲՀԿ-ին մեղադրում է իր ձայները տանելու համար: ԲՀԿ-ն հակադարձում է՝ դրա կարիքը չունեն: Մարուքյանը հայտարարում է նաև ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանից ստացվող սպառնալիքների մասին: ԲՀԿ-ն պատասխանում է՝ Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի : «Իմ քայլին» այս լեզվակռիվը չի էլ մտահոգում
-Դա մեր գործը չէ
Ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարություն է անում «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: 2008-ի մարտի 1-ի նախորդ օրը Սերժ Սարգսյանի կողմն անցած գործիչը բոլորից ներողություն է խնդրում իր սխալների համար :
Դաշնակցությունը ընտրություններից չի խոսում, նա հիշում է Արցախի հարցը՝ լավ ժամանակներ չեն սպասվում
-Արտաքին ճնշումները ավելի մեծ կլինեն ինչ-որ քայլեր ձեռնարկելու արտաքին ճակատի վրա):
Խորհրդարանից հեռանալուց առաջ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը «Իմ քայլին» հորդորում է միայն չխոսել
-Նրանք գործ ունեն անելու:
Հունվարի 14-ին Ազգային Ժողովի նախագահ է ընտրվում Արարատ Միրզոյանը: Ձևավորվում են խորհրդարանական իշխանության բոլոր մարմինները: Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ընդդիմության համար բարդ ժամանակներ են եկել
-Հեղափոխությունից հետո ընդդիմադիր լինելը սարսափելի դժվար գործ է: