Բացել լրահոսը Փակել լրահոսը
վարդևանյան
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ստացել ենք Կարապետյանի կալանքի որոշման դեմ ներկայացված Վերաքննիչ դատարանի որոշումը․ Վարդևանյան (տեսանյութ)

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․

«Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք, նախաքննության ավարտի պայմաններում դատարանը ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց՝ թողնելով այն առաջիկա դատական նիստին:

Ի դեպ՝ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է: Չնայած այս ամենին վստահ եղեք իրավունքը պետք է գերակայի և կգերակայի»։