Հայաստանի Հանրապետությունում օլիգարխներ չկան․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼրագրողներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն աջակցում էր հեղափոխական թիմին, Փաշինյանը պնդում էր, թե Հայաստանում օլիգարխներ այլևս չկան։ Այդ ժամանակ ԲՀԿ առաջնորդը բնորոշվում էր որպես «խոշոր սեփականատեր»։
Եթե ընտրություններից հետո Ծառուկյանը որոշի դաշնակցել ոչ թե ընդդիմության, այլ «Քաղաքացիական պայմանագրի» հետ, արդյո՞ք նա նորից կվերադառնա «սեփականատիրոջ» կարգավիճակին։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանի ներսում օլիգարխներ փնտրելն անիմաստ է, քանի որ նրանք «արտահանվել» են։ «Մենք խոսում ենք ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ չկա»,- հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի տրամաբանությամբ՝ նույն անձը կարող է Բելառուսում կամ Ռուսաստանում համարվել օլիգարխ, սակայն Հայաստանում պահպանել այլ կարգավիճակ։