Բացել լրահոսը Փակել լրահոսը
17900062289407
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ:

Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ 

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ընդառաջ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների խորացման հարցերի շուրջ։