Բացել լրահոսը Փակել լրահոսը
1775099562681095_BKywnKhn
A A
Քաղաքականություն

Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։

«Մեզ համար ակնհայտ է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիան երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի»,-  TASS-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետը։

Ավելի վաղ հայկական մամուլում էին լուրեր շրջանառվել այն մասին, թե քննարկումներ կան Ռուսաստանին կոնցեսիոն կառավարման տրված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Ապրիլի 1-ին թեմային անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այդ հարցով Ռուսաստանը ոչ Երևանի, ոչ Աստանայի հետ բանակցություններ չի վարում։