Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ Ոստիկանություն
A A
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը հրազենային վիրավորում է ստացել․ ՆԳՆ

Այսօր՝ ժամը 16.56-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։