Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի ոսկե դարը․ Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփը խոսել է «Մերձավոր Արևելքի ոսկե դարի» մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի հետ հրադադարի հայտարարումից հետո։
 
«Կարևոր օր է ամբողջ աշխարհի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնեն Հորմուզի նեղուցում խցանումների խնդրի լուծմանը։ Կլինեն շատ դրական քայլեր։ Կվաստակվեն մեծ գումարներ։ Իրանը կկարողանա սկսել վերականգնման գործընթացը։ Մենք կմատակարարենք տարբեր տեսակի ապրանքներ, կհամոզվենք, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Ինչպես ԱՄՆ-ում, սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի ոսկե դարը», — գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։