Բացել լրահոսը Փակել լրահոսը
Transilvamia
A A
Հասարակություն

Քաղաք Տրանսիլվանիայում, որը հայերն են կառուցել են զրոյից․ Ուրբանիստա

Ամեն ամառ հազարավոր զբոսաշրջիկներ անցնում են հյուսիս-արևմտյան Ռումինիայով՝ Տրանսիլվանիայի միջով անցնող միևնույն երթուղով: Նրանք այցելում են Կլուժ՝ համտեսելու յուրահատուկ սուրճը, Սիգիշոարան ու Բրաշով՝ վայելելու միջնադարյան քաղաքի մթնոլորտը, Բրան՝ այցելելու Դրակուլայի մասին առասպելի հայտնի ամրոցը: Քչերն են կանգ առնում Գեռլայում:
 
Սոմեշ գետի ափին տեղակայված քաղաքի պատմությունն սկսվում է կորուսյալ տան հիշողությամբ: Այս քաղաքը կառուցած վաճառականների սերունդները իրենց ծագումը կապում են Անիի հետ՝ հնագույն հայկական մայրաքաղաքի, որը դարեր առաջ ավերակների էր վերածվել:

Թեև դա կարող է լեգենդ թվալ, պատմական վկայությունները հաստատում են, որ նաև Հայաքաղաք կոչվող Գեռլա քաղաքը հիմնովին հայերն են կառուցել: Պատմականորեն քաղաքը մի քանի անուն է ունեցել: Հունգարացիներն անվանել են նաև Սամոշույվար (Szamosújvár), ավստրիացիները՝ Արմենիերշտադտ (Armenierstadt), բայց 18-րդ դարից Արմենոպոլիս էր քաղաքի լատիներեն վարչական անվանումը:
 
Մանրամասները՝   Ուրբանիստայի պատրաստած մուլտիմեդիա նախագծում