Դավիթ Մինասյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել
Աջակցիր «Ա1+»-ինԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները Դավիթ Մինասյանի գործի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացրել են Վերաքննիչ քրեական դատարանին, որով դատարանի ուշադրությունն են հրավիրում քննարկվող դեպքում 18 տարեկան պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունն ակնհայտորեն կասկածի տակ դնող մի շարք էական հանգամանքների վրա՝ առանց հղում անելու և վերլուծելու դատարանի համար ակնհայտորեն ծանոթ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի իրավադրույթներին, ՄԻԵԴ դատական պրակտիկային կամ այլ միջազգային փաստաթղթերին՝ դատարանին չծանրաբեռնելու և դատարանի ուշադրությունը առավելապես կոնկրետ փաստական հանգամանքների վրա հրավիրելու միտումով։
Ներքոստորագրյալ կազմակերպությունները գտնում են, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի՝ որպես խափանման միջոց պահպանումը չի լինի հիմնավոր, պիտանի և համաչափ միջոց՝ օրենքով հռչակված նպատակներին հասնելու համար՝ ինչով պայմանավորված անհրաժեշտ են համարում վերացնել այն սահմանող ստորադաս դատարանի որոշումը և կանխել Մինասյանի անձնական ազատության, առողջության պահպանման և կրթության սահմանադրական իրավունքների հետագա չհիմնավորված սահմանափակումը։ Վերաքննիչ քրեական դատարանին ուղարկված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ կայքում։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներիր օրակարգ» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն (ՀԿ)
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ